Մահապարտ ահաբեկիչը Թուրքիայիում սպանել է երկու ոստիկանի

Մահապարտ ահաբեկիչը Թուրքիայիում սպանել է երկու ոստիկանի

Մահապարտ ահաբեկիչը Թուրքիայի հարավ-արեւելքում սպանել է երկու ոստիկանի: Ավելի քան 20 մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ, վիրավորվել են Թուրքիայում կիրակի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի ձայնը լսելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորության վրա:



Ավելի ուշ ոստիկանությունը խուզարկել է Islamic State group-ի անդամներից մեկի բնակարանը, ով, ենթադրվում է, իրականացրել է հարձակումը: Վերջինիս հայրը ձերբակալված է եղել ԴՆԹ փորձաքննության համար, հաղորդում է BBC-ն:
Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում մի շարք մահացու պայթյուններ են տեղի ունենում: Որոշ հաղորդագրություններում նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:30-ին:



Ավելի ուշ Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել է, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: