Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 11-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել, եթե համապատասխան ծառայություններից չմոտենան և չարձանագրեն տան տանիքի վթարային վիճակը:



Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ 1977 թ. ծնված Ն. Ս.-ը իր վրա դյուրավառ նյութ (բենզին) է լցրել և սպառնում է ինքնահրկիզվել:



Մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը` հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:



ՀԽԳ հրահանգիչ փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Մեսրոպյանը բնակչին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: