Հայաստանում «Վերջին զանգ»-ը կհնչի մայիսի 27-ին

Հայաստանում «Վերջին զանգ»-ը կհնչի մայիսի 27-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ 12-րդ դասարանը կավարտի 25 հազար շրջանավարտ: Նրա փոխանցմամբ` ցուցանիշը նույնն է, ինչ նախորդ տարիներին:



«Հաջորդող տարիներին ավելի մեծ թվով երեխաներ կավարտեն: 2013-2014 թթ. առաջին դասարան 36 հազար աշակերտ ենք ընդունել, իսկ 2015-2016-ին`42 հազար»,-շեշտել է նա` հավելելով, որ նկատվում է աշակերտների թվի աճի դինամիկա: Վերջինս նաեւ հավելել է, որ Հայաստանում «Վերջին զանգ»-ը տեղի կունենա մայիսի 27-ին: