Պատահար՝ Իսակովի պողոտայում. կա 2 զոհ

Պատահար՝ Իսակովի պողոտայում. կա 2 զոհ

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ մայիսի 10-ին, ժամը 00.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում գտնվող գազալցակայանի մոտ «Մերսեդես G 500»-ը բախվել է «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենայի:



Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի սրահում գտնվող 5 անձինք անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 1984 թ. ծնված Արմեն Ասատրյանը և ոմն Ալիկ մահացել են:



Պարզվել է, որ ոմն Ալիկը 1992 թ. ծնված Ալեքսան Ալավերդյանն էր:



Կատարվում է քննություն: