Բաղյան փողոցում հափշտակել են կնոջ ոսկյա շղթան

Բաղյան փողոցում հափշտակել են կնոջ ոսկյա շղթան

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 10-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1965 թ. ծնված Արևիկ Ե.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.05-ի սահմաններում, Բաղյան փողոցում գտնվող գործարանի մոտ անհայտ անձը իր հարսի պարանոցից քաշել-պոկել ու բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան` կախազարդով, և «ՎԱԶ-21010» մակնիշի տաքսի ավտոմեքենայով դիմել է փախուստի:



Վնասի չափը պարզվում է: Ոստիկանության ծառայողները մայիսի 11-ին, ժամը 11.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահան Ս.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:



Կատարվում է քննություն: