Չինական Sinopec ընկերությունը սկսել է ամերիկյան նավթի առաջին խմբաքանակի վերամշակումը

Չինական Sinopec ընկերությունը սկսել է ամերիկյան նավթի առաջին խմբաքանակի վերամշակումը

Չինական նավթագազային Sinopec պետական ընկերությունը սկսել է ամերիկյան նավթի առաջին խմբաքանակի վերամշակումը, որը գնել էր էքսպորտի վրա դրված մբարգոյի չեղարկումից հետո: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: «Սինխուա» գործակալության տվյալներով՝ առաջին բեռնատար նավը՝ բեռնված 42 հազար բարել ամերիկյան հում նավթով, հասել է Չինաստան մայիսի յոթին, իսկ երկրորդ նավը կժամանի Չինաստան հունիսի քսանին: 



Հիշեցնենք, որ անցյալ դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հանել է հում նավթի արտահանման էմբարգոն, որից հետո շվեյցարական Gunvor-ը սկսել է ամերիկյան հում նավթի արտահանումը: