«Ժողովուրդ». Գյումրիում ՏԻՄ ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակը պահպանվում է

«Ժողովուրդ». Գյումրիում ՏԻՄ ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակը պահպանվում է

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա սեպտեմբերին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակը շարունակվում է պահպանվել: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում այլեւս քաղաքապետի ուղղակի ընտրություններ տեղի չեն ունենալու, այլ ընտրելու են ավագանու անդամներ, որն էլ իր հերթին ընտրելու է քաղաքապետ: Իշխանությունները դեռեւս չեն շտապում հրապարակել Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուի անունը: Այդ «տիտղոսի» հավակնորդներն էլ չգիտեն՝ իրենց ինչ ճակատագիր է սպասում: «Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել, թե արդյոք նա մտադիր է քաղաքապետի ընտրություններում առաջադրվել, ինչին նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք շտապում: Շատ ժամանակ կա, մի շտապեք, հետո կիմանաք»: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե տեղյակ է՝ ո՞վքեր են պատրաստվում առաջադրվել: Վարդան Ղուկասյանը հավաստիացրեց, թե իրեն այդ թեման հետաքրքիր չէ: «Տեղյակ չեմ, չեմ զբաղվում, հետաքրքիր չի»,- ասաց նախկին քաղաքապետը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: