«Ժողովուրդ». Հանցավոր խմբի գործը կծառայեցնեն որպես նախընտրական զգուշացում

«Ժողովուրդ». Հանցավոր խմբի գործը կծառայեցնեն որպես նախընտրական զգուշացում

«Ժողովուրդը» գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տեւական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է՝ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպիսի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է ձգում: Այս ընթացքում միակ գործողությունը, որը քննչական մարմինն իրականացնում է, քրեական գործով կալանավորված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություններով դատարան դիմելն է: Իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները առավել հավանական են համարում, որ ԱԱԾ-ն ժամանակ կձգի, մինչեւ կլրանա նախաքննության ժամկետը՝ մեկ տարին: Այսինքն՝ նոյեմբերին նոր միայն քրգործը կուղարկվի դատարան: Արդյունքում դատավարությունը կհամընկնի 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանի հետ եւ կլինի հեղափոխական ընդդիմադիրներին հասցեագրված զգուշացման պես մի բան»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: