«Ժողովուրդ». ՀՀԿ-ական թեկնածուն համեստություն է անում

«Ժողովուրդ». ՀՀԿ-ական թեկնածուն համեստություն է անում

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում այս անգամ քաղաքապետին ուղղակի չեն ընտրի: Վանաձորցիները կընտրեն քաղաքի ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Այսինքն՝ քաղաքապետը կդառնա այն կուսակցության ներկայացուցիչը, որը ավագանու կազմում մեծամասնություն կունենա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Իհարկե, վերջինս հավաստիացնում է, որ կուսակցությունում որոշում, որպես այդպիսին, դեռեւս չի կայացվել, սակայն միեւնույն ժամանակ չի էլ հերքում, որ ինքը ցանկանում է Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետը դառնալ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: