«Առավոտ». Գյուղապետը՝ իրեն «դուռակ լակոտ» անվանած մարզպետին

«Առավոտ». Գյուղապետը՝ իրեն «դուռակ լակոտ» անվանած մարզպետին

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարցրեց, թե չե՞ն պատրաստվում Տավուշի մարզպետին նկատողություն անել՝ համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված Բարեկամականի գյուղապետին «դուռակ լակոտ ա» ասելու համար։ Ինքը՝ գյուղապետ Գագիկ Աբազյանը, «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ մարզպետի հետ Ձեր հարաբերությունները վա՞տ են, պատասխանեց. «Ես իմ մասով կարող եմ ասել՝ շատ նորմալ հարաբերության մեջ եմ եղել, չեմ կարող ասել՝ իր հետ կապված ինչ կա։ Ընդհանրապես, ոնց որ ինքն ա կարծիք հայտնել, ես էլ իմ կարծիքն եմ հայտնել։ Ոչ մեկը չի կարա ինձ ստիպի, որ ես ուրիշ կարծիք հայտնեմ, ես իմ կարծիքին եմ մնալու միշտ։



Մարդը եթե կարծիք է հայտնել, ո՞նց կարելի է էդ ձևի բան ասել, ես չեմ հասկանում։ Ես շատ լավ հարաբերության մեջ եմ եղել էդ մարդու հետ, չզիտեմ՝ ինքը ինչ խնդիր ունի»:



Գյուղապետն ասաց, որ մարզպետը իր հետ զրույցում հերքել է, ասել է՝ ես նման բան չեմ ասել։ Գյուղապետն ուզում է լսել ձայնագրությունը, որից հետո կասի իր խոսքը. «Նենց չի, էլի, որ ես լռելու եմ»։



Ի դեպ, «ՀԺ»–ի լրագրողի ձայնագրության մեջ պարզ լսվում է մարզպետի վիրավորանքը»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում