Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին, ու բոլոր հարցերը կլուծվեն

Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին, ու բոլոր հարցերը կլուծվեն

Հանրապետական պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը կարծում է, որ շուտով կհանգուցալուծվի երկրում ստեղծված իրավիճակը, Սերժ Սարգսյանն անպայման կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին, կքննարկի իրավիճակը, լուծումներ կգտնի։



-Պարոն Մարկոսյան, «Սասնա ծռեր»-ի կողմից հուլիսի 17-ից ստեղծված իրավիճակը գնալով սրվում է, երեկ բազմահազարանոց հանրահավաք-երթ կայացավ, որպես իշխանության ներկայացուցիչ դուք չե՞ք մտահոգվում՝ ոստիկանությունը գրոհի փորձ է արել, վիրավորվել են երկու հոգի։



-Շատ եմ մտահոգվում ու կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել, որ խաղաղ բանակցությունների ճանապարհով հարցը լուծվի։ Հաստատ գրոհ չի լինի, եթե ուզենար գրոհեր, շուտ կաներ։



-Բանակցությունները, կարծես թե, արդյունք չունեցան, ապստամբները պնդում են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։



-Ես կարծում եմ, որ արդյունք կտա, վերջը դրանք ենք գնում։



-Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞։



-Հրաժարականի ժամանակը չէ։



-Իսկ ե՞րբ է ժամանակը գալու։



-Երբ հարցը կարգավորվի, այն ժամանակ նստեն սեղանի շուրջ, կբանակցեն։



-Այսինքն՝ զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանը հնարավո՞ր է հրաժարական տա։



-Չեմ կարող ասել։ Եւ հետո, եթե հրաժարական տվեց, բոլոր հարցերը կլուծվե՞ն։



-«Սասնա ծռերը» ասում են, որ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում երկիրը ծանր կացության մեջ է հայտնվել, սպառվել են պայքարի բոլոր տարբերակները, իշխանությունը ճզմել է ընդդիմադիրներին, այդ պատճառով էլ իրենք դիմել են նման քայլի։



-Ես համաձայն չեմ, էդ ճանապարհով հարցեր չեն լուծում։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սեֆիլյանին, ու բոլոր հարցերը կլուծվեն։



-Դուք այդպիսի ինֆորմացիա ունե՞ք։



-Չէ, չունեմ, բայց կարծում եմ, որ կհանդիպի, եթե ես լինեի, հաստատ կհանդիպեի։



-Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի հանդիպում։



-Չգիտեմ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ