«Ժողովուրդ». Բացառիկ ակցիա՝ Ազատության հրապարակում

«Ժողովուրդ». Բացառիկ ակցիա՝ Ազատության հրապարակում

«Ժողովուրդը» գրում է. «Ազատության հրապարակում երեկ աննախադեպ ակցիա տեղի ունեցավ: Մի քանի տասնյակ լրատվամիջոցներ համատեղ հայտարարություն հրապարակեցին` ՀՀ իշխանություններից պահանջելով երկամսյա ժամկետում պատասխանատվության ենթարկել հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած անձանց: Ակցիայի բացառիկությունը կայանում էր նրանում, որ դրան էին միացել Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները` անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ ուղղվածությունից: Հայտարարության տակ դրված 117 ստորագրությունները փաստացի ներառում են հայաստանյան ողջ մեդիան, ԱԺ պատգամավորներին, քաղաքական կուսակցություններին: Բացի այդ՝ լրագրողների պահանջին միացան նաեւ բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ ու իրավապաշտպաններ: Այսինքն՝ բոլորը, նույնիսկ իշխանական գործիչները, միակարծիք են, որ լրագրողների նկատմամբ նպատակաուղղված բռնություն իրականացրած անձինք, անկախ նրանից՝ ոստիկաններ են, թե թաղային խուժան, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: