«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել բյուջետային միջոցները մսխելու իր տաղանդը

«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել բյուջետային միջոցները մսխելու իր տաղանդը

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել բյուջետային միջոցները մսխելու իր տաղանդը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված տարբեր գործարքներով հարյուրավոր միլիոն դոլարներ են «անհետացել»: Այժմ էլ ՀՀ կառավարությունը սկսել է պետական բյուջեի միջոցներ հատկացնել «Նաիրիտին»՝ իբր թե վերագործարկման վրա վատնված գումարները վերականգնելու համար: Պարզվում է՝ միայն «Երեւան ՋԷԿ»-ից ՀՀ կառավարությունը տարիների ընթացքում «Նաիրիտի» եւ «Վանաձոր քիմպրոմի» համար վերցրել է ավելի քան 36 միլիարդ 300 մլն դրամ, կամ նույնն է, թե մոտ 80 միլիոն դոլար: Արդյունքում, ՋԷԿ-ը չի կարողացել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գումարները վճարել, եւ արդեն որերորդ անգամ է՝ ՀՀ կառավարությունը բյուջետային միջոցներ է հատկացնում՝ «Երեւան ՋԷԿ»-ի պարտքերը մարելու համար: Միայն վերջին երկու շաբաթների ընթացքում այս նպատակով արդեն իսկ 12 միլիարդ դրամ գումար է հատկացվել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: