«Ժողովուրդ». Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ

«Ժողովուրդ». Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների շրջանակներում հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնություն իրականացնելու հարցում գործուն դերակատարություն է ունեցել թաղային խուժանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ագրեսիվ պահվածքով աչքի ընկած անձինք պատահական մարդիկ չեն: Ծեծուջարդի մեջ հիմնականում ներգրավված են եղել տարբեր քրեական գործերով մեղադրվող տարրեր` պայմանով. նրանց բոլորին խոստացել են, որ իրենց ծառայությունների արդյունքում մեղադրյալների աթոռին հայտնվածները, եթե անգամ ազատ չարձակվեն, ապա առնվազն նրանց նկատմամբ իրավապահները մեղմ կվերաբերվեն: Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունը թաղային խուժանի հետ գործարք է կնքել. դուք մեզ օգնեք ցուցարարներին եւ լրագրողներին լռեցնել, մենք էլ ձեզ կներենք նախկինում կատարած ձեր հանցանքների համար»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: