«Առավոտ».Ռուբեն Առաքելյանի համար հավաքված գումարի մի մասը Գերմանիայում հափշտակել են

«Առավոտ».Ռուբեն Առաքելյանի համար հավաքված գումարի մի մասը Գերմանիայում հափշտակել են

«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը: Նրա անունով դրամահավաք կազմակերպվեց եւ թոշակառուներն անգամ իրենց լումաներով կոպեկ-կոպեկ հավաքեցին Գերմանիայում Ռուբենի բուժման համար անհրաժեշտ գումարը:



Սակայն «Առավոտին» են դիմել Ռուբեն Առաքելյանի հարազատները՝ պատմելով, թե ինչպես են իրենք խաբեության զոհ դարձել, զինվորի արյան համար լումայով հավաքված փողի մի մասը, նրանց պատմելով Գերմանիայում գրպանել են: Գերմանիայի հայ բժիշկների միության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը կապվել է Ռուբեն Առաքելյանի հարազատների հետ եւ «Յոր Գլոբալ Մեդ» ձեռնարկության ծառայություններն առաջարկել՝ զինծառայողի՝ Բոնի համալսարանին կից պոլիկլինիկայում բուժումը շարունակելու համար:
Ռուբեն Առաքելյանի հարազատներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կլինիկային փոխանցել են 77 հազար 490 եվրո. «Հավաքել էինք նաեւ 11 հազար եվրո, որը փոխանցել ենք Վարդան Խաչատրյանին: Այդ գումարով նա խոստացել էր, որ 3 ամսվա համար պետք է Ռուբենի մորը՝ Անահիտին հյուրանոցում տեղավորի, սննդի հարցերը լուծի, ապահովի թարգմանություն: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք պայմանավորվել էինք, որ ինքը ինչ անի՝ պետք է կտրոնով անի: Մեզ ներկայացել էր՝ որպես Գերմանիայի «Գլոբալ Մեդ» կազմակերպության տնօրեն Վարդան Խաչատրյան, պարզվեց՝ ինքը տնօրենը չի, խաբեբայություն էր: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք Viber-ով խոսել ենք, եղել է իմ կինը, քեռին, ես, շատ-շատ բարձր բաներ էր խոտանում, բայց ոչ մի բան չի արել: Խաբեբայությունով այդ 11 հազար եվրոն տարել է, որը հավաքվել էր հայ ազգի օգնությամբ՝ տատիկների թոշակով, կոպեկ-կոպեկ հավաքված գումար է»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: