«Ժողովուրդ». ՀՀԿ բրենդն արդեն հաղթանակի հնարավորություն չի տալիս

«Ժողովուրդ». ՀՀԿ բրենդն արդեն հաղթանակի հնարավորություն չի տալիս

«Ժողովուրդը» գրում է. «Եթե իշխող ՀՀԿ-ին հաջողվի Գյումրիում «Բալասանյան» դաշինքով պահպանել իշխանությունը, ապա հավանականությունը մեծ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւս իշխող կուսակցությունը կմասնակցի որեւէ կուսակցության հետ դաշինքով:



Այսպիսով՝ Գյումրիի ավագանու ընտրությունների օրինակով ՀՀԿ-ն խոստովանեց, որ իր անունը «հաղթանակի» հնարավորություն չի թողնում: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն բռնել է ՕԵԿ-ի ճանապարհը, միայն այն տարբերությամբ, որ իշխող կուսակցությունում հակված չեն կուսակցությունն ընդհանրապես անվանափոխել, որպեսզի մարդիկ չճանաչեն: ՀՀԿ-ականները որոշել են իրենց անունը թաքցնել դաշինքի քողի տակ: Այդպիսով ՀՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ թեւի քարոզիչները կկարողանան ասել, թե իբր իշխանությունները փոխվել են, իրենք առաջվա անկուշտ կոռումպացված թալանչիները չեն եւ այսպես շարունակ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: