«Հայկական ժամանակ». ԿԸՀ հաջորդ նախագահը էլի Տիգրան Մուկուչյանն է լինելու

«Հայկական ժամանակ». ԿԸՀ հաջորդ նախագահը էլի Տիգրան Մուկուչյանն է լինելու

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու։ Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է ԿԸՀ նախագահի ու վեց անդամների առաջադրման ժամկետը, եւ այն տեւելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։



ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելը իրենց թույլ է տալիս ենթադրել, որ իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու:



Նշենք, որ ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածուները ԱԺ-ում ընտրությունից առաջ պետք Է հանդիպեն խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ։ Իսկ այդ թեկնածուներին առաջադրում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը իր անդամների մեկ երրորդի կողմից»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում