«Իրատես». Կադրային ջարդը կհասնի նաեւ Անահիտ Բախշյանին

«Իրատես». Կադրային ջարդը կհասնի նաեւ Անահիտ Բախշյանին

«Իրատես» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում արդեն, թե կադրային ջարդը ուր որ Է «կչոքի» նաեւ կրթության ազգային ինստիտուտի դռանը, որի փոխտնօրենը 2012 թվականից «ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն է, եւ «ջարդվողն» էլ հենց նրա զբաղեցրած աթոռն է լինելու։ Պարզ է, չէ՞, թե ինչու։



Ոչ միայն այն բանի համար, որ իր գործի մեծագույն գիտակ տիկին Բախշյանը հասարակական-քաղաքական «հակոտնյա» դիրքորոշում ունի եւ հենց այդ տիրույթում էլ ակտիվ գործունեություն է ծավալում, այլեւ ու ամենից առաջ այն բանի համար, որ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ին խիստ անհրաժեշտ է այս պաշտոնում «արյունակից մարդ» ունենալ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում