«Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանի օրոք պետական պարտքն ավելացել է 925 միլիոն դոլարով

«Ժողովուրդ. Հովիկ Աբրահամյանի օրոք պետական պարտքն ավելացել է 925 միլիոն դոլարով

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի պետական պարտքը միայն օգոստոսի ընթացքում աճել է 100 միլիոն 700 հազար դոլարով: Պաշտոնական հաշվետվություններից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական պարտքից 4 միլիարդ 541 միլիոն 800 հազար դոլարը արտաքին պարտքն է: Միայն այս տարվա ութ ամիսներին Հայաստանի պետական պարտքը աճել է 407 միլիոն 200 հազար դոլարով: Իսկ վերջին երկուսուկես տարիներին, կամ ավելի կոնկրետ՝ Հովիկ Աբրահամյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարելու շրջանում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 924 միլիոն 230 հազար դոլարով: Կասկածից վեր է, որ առաջիկա ամիսներին եւս Հայաստանի պետական պարտքը շարունակելու է աճել, չնայած, որ նոր կառավարություն ենք ունենալու: Սակայն փաստն այն է, որ Հայաստանի տնտեսությունը խորը ճգնաժամում է գտնվում, եւ հարկերն ու տուրքերի ներկա մակարդակը բյուջետային ծախսերը հոգալու համար բավարար չէ, մնում է պարտքով ապրելը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: