«Ժողովուրդ». «Քաղաքացիական պայմանագիրը»՝ լուրջ քննության ատջև

«Ժողովուրդ». «Քաղաքացիական պայմանագիրը»՝ լուրջ քննության ատջև

«Ժողովուրդը» գրում է. «Այսօր՝ ժամը 19-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական համագումարը: Այս համագումարը ուշագրավ է նրանով, որ ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված քաղաքական ուժի առաջին ստուգատեսն է լինելու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ հունիսից ընդդիմադիր դաշտում բանավեճ է ծավալել, որի արդյունքում հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժը: Ուստի այս հանրահավաքը կարող է լինել այն փորձությունը, որը գործնականում ցույց կտա, թե ՔՊԿ-ի հավակնությունները եւ հանրության շրջանում ունեցած հեղինակությունը որքանով են հավասարազոր: Այս տեսանկյունից համագումարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ ապագայի համար կրկնակի առանցքային նշանակություն է ունենալու»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: