«Առավոտ». Միջին վիճակագրական մարդը գողանալու է, եթե դրա հնարավորությունն ունի

«Առավոտ». Միջին վիճակագրական մարդը գողանալու է, եթե դրա հնարավորությունն ունի

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Ստվերային կառավարության գաղափարը Հայաստանում ընդունվում Է որպես Արևմուտքից եկած ինչ-որ խաղ, որը բացարձակապես կիրառելի չէ մեր պայմաններում։ «Ի՞նչ ստվերային կառավարություն, ի՛նչ եք հնարել, ամեն ինչ շատ ավելի պարզ է. լափողներին պետք է հանել, չլափողներին դնել, որ ժողովուրդը լավ ապրի»։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ «չլափողներ», ըստ էության, չկան։ Չէ, իհարկե, մայր Թերեզան կամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դա չեն անի ոչ մի պարագայում։ Բայց միջին վիճակագրական մարդը գողանալու է՝ ա/ եթե դրա հնարավորությունն ունի, բ/ եթե ենթադրում Է, որ չի բռնվելու, եթե գողանալն ավելի ձեռնտու Է, քան չգողանալը։ Այդ երեք նախապայմանները միասին ստեղծում են մի համակարգ, որում ապրում ենք մենք և աշխարհի շատուշատ երկրներ։ Դրանց նշանակության նվազեցման (իսպառ վերացմանը ես չեմ հավատում) հետևանքով առաջանում Է մեկ այլ համակարգ, որին մենք ձգտում ենք»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։