«Ժողովուրդ». Քսաներկու հազար մարդ չի վերադարձել

«Ժողովուրդ». Քսաներկու հազար մարդ չի վերադարձել

«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա ութ ամիսների արդյունքներով ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 22 հազար 200 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալներից: Ըստ այդմ, այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 671 հազար 637 մարդ, իսկ ժամանել է 650 հազար 147 ուղեւոր: «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 3 հազար 915, իսկ ժամանել է 3 հազար 150 ուղեւոր: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, որի ուղեւորաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա հետ համեմատ աճել է ավելի քան 53 հազարով, «Շիրակի» ցուցանիշները կտրուկ նվազել են: Անցած տարվա ութ ամիսների արդյունքներով «Շիրակ» օդանավակայանը սպասարկել է մոտ 24 հազար ուղեւորի, այս տարի այդ ցուցանիշը ընդամենը 7 հազար է եղել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: