Ինեսա Սրապիոնյանը գտնվել է

Ինեսա Սրապիոնյանը գտնվել է

Սեպտեմբերի 13-ից որպես անհետ կորած համարվող Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառումներ են արել աղջկա ընկերները: Մանրամասները դեռ հայտնի չեն:



Փորձեցինք աղջկա հորից տեղեկանալ, թե որտեղ էր դուստրը, սակայն նա կտրականապես հրաժարվեց խոսել այդ թեմայով` միայն հաստատելով, որ աղջիկը գտնվել է:



Հիշեցնենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:



Մեր ունեցած տեղեկություններով՝ Ինեսա Սրապիոնյանը ԵՊԲՀ-ի ուսանողուհի է եղել: Համալսարանի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ աղջիկը 2012-2013 ուստարում ավարտել է դեղագործական բաժինը, ապա ընդունվել է նույն բաժնի մագիստրատուրա և մեկ կիսամյակ սովորելուց հետո, սեփական դիմումով հեռացել է համալսարանից: Ինեսան եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին, նրա հարսնաքուրը: