Հերոս Ադամին (լուսանկարներ)

Հերոս Ադամին (լուսանկարներ)

Արդեն մի քանի օր է՝ Աբովյան փողոցի սկզբնամասում` Ֆիլհարմոնիկի հենց դիմացի մայթին, նոր ցայտաղբյուր է տեղադրվել։ Վրան գրված է՝ «Հերոս Ադամին»։ Ակնհայտորեն այն նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար իր կյանքը հանուն հայրենիքի նահատակած հայորդի Ադամ Սահակյանի հիշատակին։



Hraparak.am—ը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետարանից, թե ում նախաձեռնությամբ է այս ցայտաղբյուրը տեղադրվել և ինչու՞ հենց այդ վայրում։



Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ ասաց, որ ցայտաղբյուրը տեղադրվել է հենց այդ վայրում, քանի որ այդ տարածքում էր բնակվում Ադամ Սահակյանը։ Ուստի, Ադամի ծնողների և հարևանների ցանկությունն է եղել որևէ հուշարձան կանգնեցնել այդ տարածքում։ Արդյուքնում՝ հուշարձանը՝ ցայտաղբյուրի տեսքով, կանգնեցվել է հենց այդտեղ՝ Աբովյան փողոցի հենց այն հատվածում, որի հետևում գտնվում է Ադամ Սահակյանի տան բակը։ Ցայտաղբյուրից մշտական պաղ ջուր է գալիս, և անցորդներն ամեն անգամ խոնարհվելով ու ջուր խմելով՝ իրենց խոնարհումն ու հարգանքն են արտահայտում հերոս Ադամ Սահակյանի հիշատակին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ