Գյումրիում վերելակի տակ մնացած քաղաքացին թեկնածուներից մեկի աներն է

Գյումրիում վերելակի տակ մնացած քաղաքացին թեկնածուներից մեկի աներն է

Hraparak.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում տեղի ունեցած դժբախտ դեպքի հետ կապված։ Մեր տեղեկություններով՝ վերելակի տակ մնացած քաղաքացին «Գյումրեցու ոգի» կուսակցության ցուցակի 4-րդ համարի թեկնածուի աներ Ալբերտ Չոբուլյանն է։ 



Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի և պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում՝ 1949 թ. ծնված Ա. Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում և մահացել: