Հրազդանում տարեց կնոջ դի են գտել

Հրազդանում տարեց կնոջ դի են գտել

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի տներից մեկի դուռը փակվել է, իսկ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից



Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1925 թ. ծնված Գ. Մ.-ի դին: