Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարահին. կա տուժած

Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարահին. կա տուժած

Հոկտեմբերի 1-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարահին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարահի Սևան-Մարտունի հատվածի 5-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի 71 TR 100 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Ա. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա. Շ.-ին, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Զ. Մ.-ին և 1994 թ. ծնված Մ. Մ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ Զ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: