Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից,հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց:



ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: