Հրդեհ Տիչինայի փողոցում

Հրդեհ Տիչինայի փողոցում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրությունից:



Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և
արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:



Հայտարարվել է հրդեհի բարդության Բիս-1 աստիճան:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 07.08-ին:



Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան բակում այրվում է մոտ 1100 հակ անասնակեր (սեփականատեր Ջ. Թ.):



Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր անասուն:



Կանչի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն՝ մինչ մասնավոր հատուկ տեխնիկայով քանդման աշխատանքների ավարտը: