Ահազանգ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին

Ահազանգ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին

Երևան-Թալին ճանապարհին «Մշո օջախ» հասարակական օբյեկտի դիմաց գտնվող «Ֆիլտրացված գազ» գազալցակայանի մի փոքրիկ, խոնավ և աղբով լեցուն անկյունում պահում են մոտ 3 տարեկան արջուկ: Արջուկը գտնվում է ահավոր պայմաններում` առանց ջրի, որդնած աղբակույտի մեջ կուչ եկած: Հավաստի աղբյուրներից հայտնի է, որ Հայաստանում այդպիսի և ավելի վատ պայմաններում հաշվառված է շուրջ 100 արջ: 



Հարգարժան նախարար, խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետներում Ձեր հանձնարարականը տաք պատկան կառույցներին, արջուկին այդ պայմաններից փրկելու համար:



Հասմիկ Մելքոնյան