Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. Ավանում բնակարան է հրդեհվել

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. Ավանում բնակարան է հրդեհվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:



Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:



Ժամը 13.04-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել՝ 13.28-ին:



Այրվել է տան առաջին հարկի հյուրասենյակը՝ մասնակի գույքով (30 քմ, 1 բազմոց, 2 պատուհան և դուռ), երկրորդ հարկի ննջասենյակում՝ 1 համակարգիչ, 2 պատուհան և 1 դուռ, փայտե պատշգամբը՝ 30 քմ և տանիքն ամբողջությամբ՝ 70 քմ: