«Ժողովուրդ». Համալիրից գնում են գույքը՝ համալիրին անհատույց օգտագործման տալու համար

«Ժողովուրդ». Համալիրից գնում են գույքը՝ համալիրին անհատույց օգտագործման տալու համար

«Ժողովուրդը» գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերության սեփականությունը հանդիսացող Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող 264.5 քմ մակերեսով տարածքը: Այն գնելու համար պետական միջոցներից հատկացվել է 15 մլն 957 հազար դրամ: Նշենք, որ այդ տարածքը ընկերությանը պատկանող եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգում՝ համալիրի հյուսիս-արեւմտյան կողմում գտնվող սրճարանն է: Այն տեւական ճամանակ աճուրդի էր հանվել, սակայն այդպես էլ գնորդ չունեցավ, իսկ լոտի մեկնարկային գինը այս տարվա ապրիլին կազմել է 17 մլն 730 հազար դրամ: Ստացվում է, որ պետական գույքի կառավարման վարչությունը ձգձգել է համալիրի սրճարանի գնումը՝ 17 մլն 730 հազար դրամի փոխարեն գնելով 15 մլն 957 հազար դրամով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին նույն գերատեսչությունը 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամով գնել էր համալիրի գույքը: Ի դեպ, ե՛ւ գույքը, ե՛ւ սրճարանը պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է առաջիկայում անհատույց օգտագործման նպատակով կրկին տրամադրել համալիրին: