«Հայկական ժամանակ». Աննախադեպ շեղում. Կենտրոնական բանկը սխալվել էր իր կանխատեսումներում

«Հայկական ժամանակ». Աննախադեպ շեղում. Կենտրոնական բանկը սխալվել էր իր կանխատեսումներում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:



Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:



Փաստորեն աճի վերաբերյալ կանխատեսումը շեղվել է մոտ երկու անգամ: Կարճ ժամանակահատվածում ԿԲ-ի կանխատեսումների նման հսկայական շեղումը թերեւս աննախադեպ է:



Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ մեր տնտեսության ներկա վիճակը անակնկալ է թե կառավարության, եւ թե ԿԲ-ի համար: Մինչ օրս որեւէ պաշտոնական աղբյուր չի մեկնաբանել, թե ինչ եղավ մեր տնտեսության հետ վերջին մի քանի ամսվա ընթացքում եւ ինչու է այն անկասելիորեն գահավիժում»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում