«Ժողովուրդ». ԵՏՄ-ում Հայաստանի շահերը պաշտպանող օղակները գիտակցված անգործության են մատնված

«Ժողովուրդ». ԵՏՄ-ում Հայաստանի շահերը պաշտպանող օղակները գիտակցված անգործության են մատնված

«Ժողովուրդը» գրում է. «Եվրասիական տնտեսական միության 200 միլիոնանոց շուկան գրավելու մասին վարդագույն խոստումներն այդպես էլ մնում են չիրագործված: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, որքան գիտակցված անգործությունը, որին մատնված են Հայաստանի շահերը ԵՏՄ-ում պաշտպանող օղակները՝ ԵՏՄ տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից սկսած, այդ կառույցում ՀՀ ներկայացուցիչներով ավարտած: Բանն այն է, որ տեղական գինի արտադրողները Ռուսաստանում լուրջ խոչընդոտների են հանդիպել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ իրենց խնդրով դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ով տեղեկացրել է այդ մասին ՌԴ հակամենաշնորհային մարմին: Սակայն արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք` որոշ ժամանակ առաջ նմանատիպ խնդրի էին բախվել նաեւ «Մարիաննա» եւ «Գրանդ տոբակո» ընկերությունները»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: