ՀԱԿ համագումար․ Ֆոտոշարք

ՀԱԿ համագումար․ Ֆոտոշարք

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱԿ 20-րդ համագումարը։ Համագումարին ներկա էին ՀԱԿ անդամներ, ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Վերջինս իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը ամենակազմակերպված եւ ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկն է։ «ՀԱԿ-ը կայացած քաղաքական ուժ է, ՀՀ ամենակազմակերպված եւ ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններից մեկը: Այն լուրջ դերակատարություն ունի ներքաքաղաքական կյանքում ու հետեւողական պայքարում է ժողովրդավարության համար: Իսկ ՀԱԿ պատգամավորները ակտիվ գործունեություն են ծավալում ԱԺ-ում»։



ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հանդես եկավ կուսակցության վերջին երեք տարիների աշխատանքի հաշվետվությամբ։



Հայտարարվեց, որ վերջին մեկ ամսում հագեցած օրակարգով ժողովներ են տեղի ունեցել ՀԱԿ բոլոր տարածքային կառույցներում, ընտրվել են 504 պատվիրակներ, որոնցից այսօր ներկայացել են 390-ը: Մարզաբնակ պատվիրակների մի մասը եղանակային պայմանների պատճառով ուշանում է: Լևոն Տեր- Պետրոսյանը ներկա չէր համագումարի բացման արարողությանը:



ՀՀ առաջին նախագահը իր ելույթում նշեց, որ Հայաստանի բոլոր չարիքների հիմքը կոռուպցիան է, պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած թալանը։ «Ես կթողնեմ հարցի բարոյական կողմը և կանդրադառնամ քաղաքական բովանդակությանը։ Նախ պետք է պարզել, թե ի՞նչ է թաքնված այդ հասկացողության տակ, պատմությանը երեք այդպիսի հաջողված դեպք է հայտնի: Այս հայկական տարբերակի ճարտարապետները պետք է պատասխանեն երեք հարցի՝ ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ գաղափարը, ի՞նչ խնդրի լուծմանն է ուղղված: Շատերը հույսեր են կապում Սփյուռքի հետ, սակայն ես գտնում եմ, որ այդ ակնկալիքը ցնորք է և ինքնախաբեություն․․․․ »: