Կան դժվարանցանելի ճանապարհներ

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:



Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:



Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած, Թալին-Գյումրի, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: