Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:



Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը և անսակարկ նվիրումը Հայրենիքին ու ժողովրդին:



Իր հերթին Դ. Տոնոյանը Սրբությանը ներկայացրել է ՀՀ ԱԻ նախարարության առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը: Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ ազգաբնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին` նախարարը արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարևորել է նաև հոգևոր սպասավորների դերակատարությունը:



Վերջում Գարեգին Բ Հայրապետը հաջողություն է մաղթել նախարարին իր կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար: