Ստոկհոլմյան ահաբեկչության մեջ կասկածվողը խոստովանել է մեղքը

Ստոկհոլմյան ահաբեկչության մեջ կասկածվողը խոստովանել է մեղքը

Երեսունիննամյա Ռահմատ Ակիլովը, որը ծնունդով Ուզբեկստանից է եւ մեղադրվում է Ստոկհոլմում ահաբեկչություն իրականացնելու մեջ, խոստովանել է մեղքը: Այս մասին հայտնում է BBC News-ը:



Ակիլովը հայտարարել է, որ ինքն է իրականացրել բազմաթիվ մարդկանց կյանք խլած բռնարարքը եւ պատրաստ է կրելու իր պատիժը, որը հասնում է ըստ օրենքի: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է վերջինիս փաստաբանը: Շվեդական ոստիկանությունը եւս հաստատել է այս փաստը՝ հավելելով, որ Ակիլովը վաղուց էր ոստիկանության տեսադաշտում, քանի որ կապեր ուներ ԻՊ խմբավորման հետ: Նշենք, որ Ակիլովը երեք տարի առաջ է դիմել Շվեդիա՝ ապաստան ստանալու խնդրանքով: Նրա հայցը մերժվել է, որից հետո չորս շաբաթվա ընթացքում նա պետք է լքեր Շվեդիան: Ակիլովը թաքնվել է եւ նրա հանդեպ հայտարարվել էր հետախուզում հարկադիր արտաքսում իրականացնելու համար:



Հիշեցնենք, որ ապրիլի յոթին Ստոկհոլմում իրականացված ահաբեկչության հետեւանքով չորս մարդ զոհվել, եւս տասնհինգը վիրավորվել էին: