Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթի գները կրկին աճ են գրանցել միջազգային բորսաներում: Վերլուծաբանները այս աճը պայմանավորում են Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացրած առաջարկով, ըստ որի, անհրաժեշտ է երկարագձել ՕՊԵԿ Վիեննայի համաձայնագրի գործողության ժամկետը եւս երեք եռամսյակ: Ըստ այդմ, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն աճել է 0,23% եւ կազմում է 51,94 ԱՄՆ դոլար: WTI տեսակի նավթի մեկ բարելի գինն էլ աճել է 0,25% եւ կազմում է 48,97 ԱՄՆ դոլար: