Թրամփը վիրավորել է դերասանուհուն

Թրամփը վիրավորել է դերասանուհուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է հոլիվուդյան դերասանուհի Բեթ Միդլերին այն բանի համար, որ վերջինս տարածել է մեջբերումներ, վերագրելով նրան, ինչը սակայն իրականությանը չի համապատասխանում։ «Լրիվ խելագարված Բեթ Միդլերը ստիպված է եղել ներողություն խնդրել այն արտահայտությունների համար, որոնք վերագրել է ինձ։ Ինչպես պարզվել է, դրանք ամբողջովին եղել են թխված նրա կողմից, որպեսզի սեւացնի ձեր խոնարհ նախագահին։ Նա էլ մերկացվեց այնպես, ինչպես մյուս բոլոր ֆեյք-նյուզները։ Հիվանդ խաբեբա»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, որ «Գրեմմի» եւ «Էմմի» մրցանակների արժանացած հայտնի դերասանուհի Միդլերը իր թվիթերյան էջում ներողություն էր խնդրել սխալմունքի համար, հավելելով, որ հավատացել էր, որ իր կողմից սխալմամբ Թրամփին վերագրված մեջբերումը ամբողջովին նրա ոգով էր, դրա համար էլ հավատացել է, որ իրոք Սպիտակ տան գործող ղեկավարը նման բան կարող է ասած լիներ։