Չգիտեմ, թե ում մտահղացումն է

Չգիտեմ, թե ում մտահղացումն է

Վերջերս կայքերից մեկում լուր էր հրապարակվել, որ մոտ ժամանակներս ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, հնարավոր է, որ փոխարինի տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը, որն, ի դեպ, դեռ 2007թվականին, ԱԺ ընտրություններից առաջ  էր «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում համագործակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ այցելում մարզեր՝ հանդիպելու ժողովրդի հետ։

«Ես չգիտեմ, թե դա ում մտահղացումն է։ Ինչ-որ մեկը մտածել է այդ մասին, գրել է»,- արձագանքեց Վահագն Խաչատրյանը։
Իսկ որպես տնտեսագետ՝ ինչպե՞ս է գնահատում Փաշինյանի կառավարության մեկամյա գործունեությունը։ 

«Շատ նորմալ, շատ ադեկվատ, կոմպետենտ մարդիկ են, որոնք տիրապետում են իրավիճակին։ Իրենց մասնագիտական գիտելիքները բավարար են այդ պաշտոնների համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը։