Որքան է վաստակելու Զախարյանը Իսպանիայում․ նոր մանրամասներ պատմական տրանսֆերից

Որքան է վաստակելու Զախարյանը Իսպանիայում․ նոր մանրամասներ պատմական տրանսֆերից

Հայազգի տաղանդավոր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ինչպես հայտնի է, օրերս Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվեց Իսպանիա՝ «Ռեալ Սոսյեդադ»։ Տեղափոխությունից հետո ռուսական մարզական լրատվամիջոցներում չեն դադարում հրապարակումները կապված այս տրանսֆերի հետ։ «Мутко против»-ին մասնավորապես մի շարք մանրամասներ են հայտնի դարձել այս տրանսֆերից։

Աղբյուրի պնդմամբ՝ հայազգի ֆուտբոլիստը իսպանական ակումբում տարեկան վաստակելու է մոտ 1,4 միլիոն եվրո, սակայն աշխատավարձը հնարավոր է բարձացվի նաև մի շարք գործոններ հաշվի առնելով։ Իսպանական ակումբը, ինչպես հայտնի է, խաղալու է աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում ու եթե Զախարյանին ու թիմակիցներին հաջողվի հաջող ելույթներ ունենալ այս մրաշարում, ֆուտբոլիստը հավելյալ գումարներ կստանա։ Նշվում է, որ Զախարյանը 6 տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ ու նրա հրաժարագինը կազմում է 75 միլիոն եվրո։