Ալիևը մեղադրում է ոչ թե դրոշ այրողին, այլ ՀՀ իշխանություններին

Ալիևը մեղադրում է ոչ թե դրոշ այրողին, այլ ՀՀ իշխանություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի պետական ​​այրելու փաստին։

Նա նշել է, որ ադրբեջանական դրոշի այրումը Հայաստանի իշխանության ձեռքի գործն է։

«Սա ինչ-որ անհատի պատահական գործողություն չէ։ Սա Հայաստանի իշխանության հերթական գործողությունն է. Շատ պատճառներ կան, որոնք հիմք են տալիս ասելու սա»։ 

Նրա համոզմամբ, «արարքը կատարած արարածն անմիջական կապի մեջ է Հայաստանի իշխող օղակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։ 

Բացի այդ, ըստ Ալիևի, Նիկոլյանը «ոչ մի պատիժ չի կրել, ընդհակառակը, նրան փառաբանում են Հայաստանում»։

Նա բողոքել է, որ դրոշը վառողի նկատմամբ ոչ մի պատիժ, նույնիսկ տուգանք չի կիրառվել․ իսկ նման արարքը կատարվել է Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ, և դրան արձագանք չկա։ 

«Սա խոսում է այն մասին, որ արարքի հեղինակը իշխանություններն են, Հայաստանի իշխանությունը»,-հավելել է նա։