Լոռու մարզպետը, փրկարարները, ոստիկաններն ու շտապօգնության խմբերը անակնկալներ մատուցեցին վանաձորցի կանանց

Լոռու մարզպետը, փրկարարները, ոստիկաններն ու շտապօգնության խմբերը անակնկալներ մատուցեցին վանաձորցի կանանց

Կանանց միջազգային օրվա առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ Վանաձորում կանանց և աղջիկներին,   բազմաթիվ հաճելի անակնկալներ մատուցվեցին:

Մարզի ղեկավարը և մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ այսօր Հայքի հրապարակից շարժվելով, Լոռու մարզի փրկարարական վարչության, շտապօգնության ծառայության և ոստիկանության աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ ծաղիկներ նվիրեցին մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ շնորհավորելով նրանց Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:  Հատկապես տպավորիչ էր, երբ փրկարարները, օգտագործելով հրշեջ մեքենաների սանդուղքները, մարզի ղեկավարի կողմից ծաղիկներ էին մատուցում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բնակարանների լուսամուտներից: Պակաս անակնկալ չէր շտապօգնության խմբերի՝ ճանապարհներին կանգնելն ու կանանց ծաղիկներ նվիրելը: Կանանց  ծաղիկներ նվիրելու հաճելի գործում դերակատար էին նաեւ Վանաձորի իրավապահներն ու ճանապարհային ոստիկանները:
Մարզկենտրոն Վանաձորի գլխավոր Տիգրան-Մեծ պողոտան դարձել էր դեպքի վայր. փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ, որոնց առաքելությունն այսօր մեկն էր՝ մեկ անգամ եւս գնահատել կանանց ու աղջիկներին: Լոռու ճանապարհային ոստիկաններն էլ իրենց հերթին էին կանգնեցնում կին վարորդների ավտոմեքենաները, շնորհավորում տոնի առթիվ ու ծաղիկներ նվիրում՝ մաղթելով բարի ճանապարհ: