Համավարակի պայմաններում ուսանողներին բերել բուհ և սկսել գործադո՞ւլ...

Համավարակի պայմաններում ուսանողներին բերել բուհ և սկսել գործադո՞ւլ...

«Հանուն որակյալ կրթության» ֆեյսբուքյան էջը գրառում է տարածել.

«#ուսանող_կա_դասախոս_չկա

Համավարակի պայմաններում ուսանողներին բերել բուհ և սկսել գործադո՞ւլ...

1 տարի առաջ, ուսանողների առջև դռներ փակելով, ստահոդ լուրեր տարածելով, բացականերով և նման այլ մանրուքներով նրանց վախեցնելով, ՀՊՏՀ դասախոսական և վարչական կազմը փորձում էր զսպել ուսանողների դասադուլը և ետ պահել արդարացի պահանջն արտահայտելու իրավունքից: Այսօր ՀՊՏՀ նույն աշխատակիցները, ուսանողներին թողնելով լսարաններում, գործադուլ են անում: 

Ամեն անգամ, երբ թվում է, թե այլևս ոչինչ չի զարմացնի մեզ, հայտնվում են ՀՊՏՀ աշխատակիցները և նոր «հրաշքով» հանդես գալիս: 

ՀՊՏՀ հարգելի՛ աշխատակիցներ, ինչպե՞ս եք համարձակվում ասել, որ Կառավարությունը արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում ձեր հանդեպ, երբ դուք Կառավարության դիմաց եք հայտնվել՝ արհամարհելով և ոտնահարելով ուսանողների՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, կարելի է որակել որպես ՀՀ-ում գործող կրթական հաստատություններում երբևէ տեղի ունեցած մեծագույն խայտառակությունը:

Կարծում ենք, որ այս էժանագին և մի բան էլ զեղչված ներկայացումը դադարեցնելու և լրջանալու ժամանակն է։ Բուհի համբավի և նրա ապագայի մասի՞ն եք մտածում, հա՞ որ։ Իրականությունն այլ է։

Չենք ուզում գետնին հավասարեցնել ձեր ոչ այնքան բարձր հեղինակությունը և չենք հրապարակում տարբեր ուսանողների կարծիքները ձեր գաղափարական պայքարի մասին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այն դասախոսներին, որոնք խիզախաբար մերժել են ղեկավարությանը և չեն միացել տվյալ խմբի կազմակերպած խայտառակ բեմադրությանը և բարեխղճորեն անցկացնում են իրենց դասախոսությունները»: