Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց

Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ազատ արձակվեցի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոն բաժնից, ուր ապօրինի բերման էի ենթարկվել այսօր ժամը 13:30-ի սահմաններում»։

Հիշեցնենք, որ Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին իրականացվում՝ ի աջակցություն տավուշցիների։ Քաղաքացիները փակել էին Զաքյան-Խորենացի խաչմերուկը ՝ Պետական եկամուտների կոմիտեի դիմացի հատվածում, Չարենցի փողոցը` ՆԳ նախարարության հարակից հատվածում։

Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների։