Ղրղզստանը և Ուզբեկստանն ավարտել են սահմանների դելիմիտացիան

Ղրղզստանը և Ուզբեկստանն ավարտել են սահմանների դելիմիտացիան

Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են պետական ​​սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման ընթացակարգը։

Այդ մասին Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

«Սահմանային հարցերում վերջակետ է դրվել»,- ասել է նա համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո։

Ժապարովի խոսքով, դա «առանցքային դեր կխաղա երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների զարգացման գործում» և «կնպաստի Կենտրոնական Ասիայում կայունությանն ու անվտանգությանը: