Ակտիվ կերպով պատրաստվում են ռազմական օպերացիայի

Ակտիվ կերպով պատրաստվում են ռազմական օպերացիայի

Թուրքիան հայտարարել է, որ ակտիվորեն պատրաստվում է Սիրիայում նոր ռազմական օպերացիա անցկացնելուն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը։ Նշենք, որ սա Սիրիայի հետ կապված առաջին պաշտոնական հայտարարությունն է, որը հնչեցնում է Անկարան այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ հանում է իր զորքերը Սիրիայից։Այս մասին հայտնում է NTV-ն։ Ըստ հրապարակման, նախարար Աքարն ասել է, որ հիմա արդեն Մանբիջում եւ Արեւելյան Եփրատի շրջանում են իրականացնելու հատուկ օպերացիա։ Նա նաեւ ասել է, որ Հյուսիսային Իրաքում ավիահարվածներ են իրականացվել թուրքական օդուժի կողմից, որոնք եղել են գերճշգրիտ, ահաբեկիչներին միայն թիրախավորելով, որպեսզի խաղաղ բնակչությանը հասցվելիք հնարավոր վնասները հասցվեն նվազագույնի։