«Հրապարակ». ԵԽԽՎ-ն տարակուսանք է հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո եւ հեղափոխության երկիր է

«Հրապարակ». ԵԽԽՎ-ն տարակուսանք է հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո եւ հեղափոխության երկիր է

Մեր աղբյուրների փախանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներ-ԵԽԽՎ հայկական պատվիրակություն հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կառավարություն-ՍԴ լարվածությունը, լուրջ զրույց է ընթացել նաեւ Հայաստանում ատելության խոսքի մասին: Համազեկուցողները հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված այդ երեւույթի տարածումը, ու ինչ միջոցներ են ձեռնարկվում դա կանխելու համար, որպեսզի հանրային բեւեռացումը չխորանա:

Եվ տարակուսանք են հայտնել իշխանության հայտարարությունների մասով, թե Հայաստանը երջանիկ, սիրո եւ հեղափոխության երկիր է։ Սակայն դա չխանգարեց, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը հանդես գան նույնանման խոսքով՝ առավել սրելով լարված մթնոլորտը: