Մեդվեդևն ուշագրավ հայտարարություն է արել

Մեդվեդևն ուշագրավ հայտարարություն է արել

Ուկրաինայում Ռուսաստանի լիակատար և վերջնական հաղթանակը գլոբալ հակամարտությունից պաշտպանվելու միակ երաշխիքն է, այն, ինչին հրահրում է Արևմուտքը։

Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Արևմտյան երկրները աշխարհին մղում են գլոբալ պատերազմի։ Եվ միայն Ռուսաստանի լիակատար ու վերջնական հաղթանակն է համաշխարհային պատերազմի կանխման միակ երաշխիքը», - գրել է ռուսաստանցի պաշտոնյան։